Ապրիլ 19, 2024
exclusive
15304 դիտում

Հայաստանը կբողոքարկի Պողոսյանի դոպինգ-թեստի մասին ընդունված որոշումը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 20 օր ժամանակ ունի, որպեսզի բողոքարկի միջազգային ֆեդերացիայի կողմից Սոնա Պողոսյանի ելույթները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը:

Mediamax Sport-ի թղթակից հետ զրույցում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ անալիզները հայ մարզուհուց վերցրվել են այս տարվա մարզումներից մեկի ժամանակ:

«Առաջնություններից վերցրած բոլոր անալիզները Սոնայի մոտ մաքուր են եղել: Այս որոշումը մենք անպայման բողոքարկելու ենք, դեռ ժամանակ ունենք»,-ասել է Ալավերդյանը:

Ինչպես հայտնում է Միջազգային ֆեդերացիան, Պողոսյանի անալիզներում հայտնաբերվել է S.2 խմբին պատկանող նյութեր, որոնք պարունակում են պեպտիդ հորմոններ, աճի խթանիչներ եւ հարակից նյութեր, միմետիկա: Ըստ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժնի ղեկավար Արեգ Հովհաննիսյանի՝ դրանք նպաստում են մարզիկների ուժի ավելացմանը: Անալիզները վերցրել են ոչ թե հայ, այլ միջազգային մասնագետները:

Միջազգային ֆեդերացիան գրում է, որ այս հարցի վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն չի հրապարակվի մինչեւ գործի վերջնական ու ամբողջական քննումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին