Դեկտեմբեր 02, 2025
78 դիտում

Յուրա Մովսիսյանը պատրաստվում է իր առաջին գրքի՝ «Փոշի եւ երազանքներ»-ի շնորհանդեսին


Լուսանկարը` Akphotography


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը պատրաստվում է իր առաջին գրքի՝ «Փոշի եւ երազանքներ»-ի շնորհանդեսին:



«Վերջապես այդ պահը եկել է: Ամիսների տքնաջան աշխատանքից ու ամբողջ կյանքի հիշողություններից հետո կարող եք նախապես պատվիրել իմ առաջին գիրքը: Նրա պատմությունը ծնվել է փոշուց ու առաջ գնացել երազանքների շնորհիվ: 

Գիրքը հիշատակում է այն մասին, որ մեծությունը ոչ միշտ է ծնվում ահռելի ստադիոններում կամ կատարյալ խաղադաշտերում: Երբեմն այն սկսվում է մոռացված անկյուններում, քարուքանդ հողի վրա ու երեխաների սրտերում, որոնք խաղում են, երբ ցուրտը սողոսկում է ոսկորներից ներս ու ցերեկային լույսը մարում է»,- գրել է Մովսիսյանը:

Առաջին 500 պատվիրատուներին Մովսիսյանը հանձնելու է իր ստորագրությամբ գրքեր՝ այդկերպ շնորհակալություն հայտնելով իր հետ կատարած ճանապարհորդության ու կարեւոր պահերը կիսելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին