Գոայում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի 4-րդ փուլում Գաբրիել Սարգսյանի մրցակիցն Էվոնդեր Լյանն (ԱՄՆ) է։
Լուսանկարը` FIDE
Գրոսմայստերների միջեւ կայացած առաջին պարտիայում առավելություն ուներ ԱՄՆ-ի ներկայացուցիչը։ Արդեն հանդիպման միջնամասում նա գրեթե ամբողջությամբ սեղմել էր հայ շախմատիստին ու ձգտում էր ստիպել հանձնվել։
Լուսանկարը` FIDE
Սակայն Սարգսյանն ամուր նյարդերի ու ճիշտ պաշտպանության արդյունքում կարողացավ ոչ միայն դիմադրել, այլ ստիպել մրցակցին մտածել նաեւ պաշտպանության մասին։ Նա դուրս եկավ անհնարին վիճակից, կարողացավ փրկել գրեթե պարտված դրությունը։
Լուսանկարը` FIDE
Նրանց պարտիան տեւեց ամենաերկարը։ Այսքան խոսուն լուսանկարներից պարզ երեւում է, թե ինչքան է Սարգսյանը լարված, ոգեւորված ու ինչ-որ չափով նաեւ զարմացած իր արդյունքից։
Լուսանկարը` FIDE
Այսօր շախմատիստների միջեւ ընթանում է 2-րդ դիմակայությունը, հաղթողն իրավունք է նվաճելու շարունակել պայքարը։ Սարգսյանի վարկանիշը 2616 է, իսկ Լյանինը՝ 2701։ Այսօր սպիտակներով խաղում է Հայաստանի ներկայացուցիչը։































Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: