ՖԻՖԱ-ն պատրաստվում է հաջորդ տարվա Աշխարհի առաջնությանն ու ներկայացրել է գնդակը, որով ֆուտբոլիստները կպայքարեն չեմպիոնության համար։

Լուսանկարը` Adidas Football
2026-ի Աշխարհի առաջնությունն ընդունելու են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեքսիկան ու Կանադան։ Գնդակը ներկայացվել է գունային երեք երանգով՝ հարգանքի նշան ցուցաբերելով երկրներից յուրաքանչյուրին։

Լուսանկարը` Adidas Football
ՖԻՖԱ-ն այն անվանել է իսպաներեն՝ «Trionda», որը թարգմանաբար նշանակում է «երեք ալիք»։ Երեք գույն՝ կարմիր, կապույտ եւ կանաչ, ցույց են տալիս ազգային մոտիվներ (կանադական թխկու տերեւ, մեքսիկական արծիվ եւ ամերիկյան աստղ)։ Իսկ ահա ոսկեզօծ նախշերը նվիրվում են Աշխարհի գավաթին։

Լուսանկարը` Adidas Football
«Գնդակի ամենահետաքրքիր կողմը, սակայն, ներսում է, որտեղ տեղադրված է սենսորային չիպ, որը գնդակի շարժման ճշգրիտ տվյալներ է ուղարկում VAR-ի պաշտոնյաներին, այդ թվում՝ խաղից դուրս վիճակից։ Գնդակն ունի միտումնավոր արված խորը կարեր, որոնք ապահովում է թռիչքի կայունություն՝ ապահովելով բավարար դիմադրություն, երբ գնդակը շարժվում է օդում։ Իսկ ահա դաջված պատկերակները բարձրացնում են կպչունությունը խոնավ պայմաններում հարվածելիս»,- հայտնում են ՖԻՖԱ-ից։

Լուսանկարը` Adidas Football
Trionda-ով Adidas-ն արդեն լուսանկարներ է հրապարակել ֆուտբոլային աստղերի հետ։ Դրանք վառ են ու ներառում են այն գույները, որոնք ներկայացված են նաեւ գնդակի վրա։ Գնդակով իրենց հմտությունները ցույց են տվել այսօրվա աստղեր Լեո Մեսսին, Ջուդ Բելինգհեմը, Լամին Յամալը, Կազեմիրոն, Մո Սալահը եւ այլ ֆուտբոլիստներ։ Գնդակի հետ «ծանոթացել են» նաեւ արդեն կարիերան ավարտած Դեւիդ Բեքհեմը, Զինեդին Զիդանը, Չավին, Կաֆուն եւ այլ աստղեր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: