Պորտուգալիայի հավաքականի ու «Ալ Նասր» -ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ կամուսնանա:
40-ամյա ֆուտբոլիստն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ 31-ամյա Ջորջինա Ռոդրիգեսին ու նա իր համաձայնությունը տվել է:
«Ես համաձայն եմ: Այս ու իմ մնացած բոլոր կյանքերում»,- գրել է նա ու ցույց տվել ադամանդե մատանին:

Լուսանկարը` si.com
Նրանք հանդիպում են 2016 թվականից: Զույգը 5 երեխա է մեծացնում: Ռոնալդուի առաջին որդին՝ Քրիշտիանու Կրտսերը ծնվել է 2010 թվականին, մոր անունը հայտնի չէ: 2017-ին փոխնակ մոր օգնությամբ լույս աշխարհ են եկել Եվան ու Մատեոն: Հետագայում 2 դուստր էլ Ջորջինան է ունեցել՝ Ալանա Մարտինային ու Բելլա Էսմերալդային:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: