Հուլիս 03, 2025
126 դիտում

98-ամյա Պաուլինա Քանան, ով սեր է խոստովանում Մեսսիին



Աշխարհի ակումբային առաջնությունում Լեո Մեսսին ու նրա «Ինտեր Մայամի»-ն արդեն լքել են պայքարը։

Սակայն ավելի շատ այս օրերին քննարկվեց ոչ թե նրա խաղը, այլ այն տատիկը, ով ներկա էր ֆուտբոլիստի բոլոր խաղերին։

@labolasportsnuevayork “Messi age is just a number”, lo dijo la grandmother que quiere casarse con el 10 del Inter Miami. El campeón del mundo le respondió con un saludo a ras de cancha. Que crack !!! #messi #psg #grandmother #grandma ♬ original sound - labolasportsnuevayork



Տատիկը ստադիոն էր գնում պաստառներով ու սեր խոստովանում Մեսսիին, ամուսնության առաջարկություն անում։ Արգենտինացին, բնականաբար, նկատել է այդ կնոջն ու ժպիտով արձագանքել, նույնիսկ ձեռքով արել նրան։

Պարզվում է, Պաուլինա Քանան 98 տարեկան է ու սոցցանցերի իսկական աստղ։ Նրա թոռը՝ Ռոս Սմիթը, ավելի քան 10 տարի առաջ որոշել է սոցցանցերի տարբեր հարթակներում հետաքրքիր լուսանկարներ ու տեսանյութեր նկարահանել, որտեղ գլխավոր հերոսներն ինքն ու տատն են։ Իր կատակների, միշտ նորություններ բացահայտելու ու անկանխատեսելի դերերում հանդես գալու շնորհիվ Պաուլինան դարձել է միլիոնների սիրելին։

 

@rosssmith Granny & Messi have a game day wedding #fifacwc #messi #soccer @FIFAClubWorldCup ♬ Luminary - Joel Sunny



Իր շնորհիվ թոռն Ինստագրամում վաղուց անցել է 3,6 միլիոն հետեւորդների սահմանը, Տիկտոկում միլիոնավոր դիտումներ ունեն, Յութուբում եւս վստահ շարժվում են առաջ։ 

Եվ ահա, Ռոսը որոշել է, որ հարազատ ԱՄՆ-ում անցկացվող առաջնությունը լավ առիթ է «կապ հաստատել» Լեո Մեսսիի հետ։ Նրա օգնությամբ տատն այնքան մեծ արձագանք է գտել ու հետաքրքրել բոլորին, որ ՊՍԺ-ի դեմ խաղում նրան նույնիսկ թողել են իջնել դաշտ եւ ավելի մոտիկից իր ուղերձը հղել ֆուտբոլիստին։ Իհարկե, Ռոսը բոլոր խաղերում ուղեկցել է նրան։

@rosssmith He said yes! Happy Birthday to the goat and Granny’s future Messi @FIFAClubWorldCup #messi #birthday #soccer #fifacwc #fifapartner ♬ original sound - Ross Smith



«Նա այնքան լավն է։ Ես, իսկապես, սիրում եմ նրան»,-ասել է Պաուլինան։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին