Ապրիլ 11, 2025
319 դիտում

Շաբաթվա մտքերը․ Երիտասարդին ներշնչած Ջոկովիչը, եղբոր հիշատակին նվիրած Գրիլիշի գոլը


Լուսանկարը` Eurosport

Լուսանկարը` Manchester City

Լուսանկարը` Բենզեմայի ֆեյսբուքի էջից

Լուսանկարը` Manchester City

Լուսանկարը` Jane Barlow


Ներկայացնում ենք այս շաբաթվա մտքերը, որոնք արտահայտել են տարբեր մարզիկներ։

19-ամյա Յակուբ Մենիշկը՝ Նովակ Ջոկովիչին Մայամի օփենի եզրափակչում հաղթելուց հետո

Լուսանկարը` Eurosport


«Նովակ, բոլորն էլ գիտեն, որ իմ այստեղ լինելու պատճառը դու ես։ Ես միշտ հետեւել եմ քո ելույթներին ու թենիս խաղացել քո շնորհիվ։ Թենիսիստի համար ավելի դժվար բան չկա, քան հաղթել քեզ եզրափակչում։ Շնորհակալ եմ, որ այսքան շատ բան ես արել թենիսի ու բոլորիս համար։ Դու հիանալի մարդ ես, բոլոր ժամանակների լավագույնը»։

Ջեք Գրիլիշը՝ 16 ամիս անց Անգլիայի առաջնությունում գոլ խփելու մասին

Լուսանկարը` Manchester City


«25 տարի առաջ մահացավ փոքր եղբայրս։ Սա ծանր օր է իմ ողջ ընտանիքի համար։ Ծնողներս ստադիոնում էին, իսկ խփածս գոլը նվիրեցի եղբորս հիշատակին»։

Քարիմ Բենզեման՝ «Ռեալ»-ից հեռանալու մասին

Լուսանկարը` Բենզեմայի ֆեյսբուքի էջից


«Ակումբի հետ հասել էի ամեն ինչի։ Ես Մադրիդ էի գնացել որպես տղա, իսկ այնտեղից հեռացա որպես հասուն տղամարդ՝ բազմաթիվ տիտղոսներով ու Ոսկե գնդակով։ Իմ բոլոր երազանքները կատարվել էին»։

Պեպ Գվարդիոլա

Լուսանկարը` Manchester City


«Չկա այնպիսի թիմ, որը կարող է ամեն մրցաշրջանում ու բոլոր մրցաշարերում հաղթել: Պատճառը մեկն է՝ պարզապես անհնար է: Մնում է միայն դասեր քաղել պարտություններից եւ առաջ շարժվել: Ֆուտբոլը միշտ նոր հնարավորություններ է տալիս ու հիմա նորից մեկ նպատակ ունենք՝ հաղթել»:

Թիերի Անրի

Լուսանկարը` Jane Barlow


«Աբսուրդ է, որ Սթիվեն Ջերարդը չի ստացել Ոսկե գնդակ։ 2005 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո առնվազն ամոթ էր, որ մրցանակը չտրվեց նրան։ Իմ կարծիքով Ջերարդը բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից մեկն է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին