Շարունակում ենք ներկայացնել շաբաթվա տարբերվող մտքերը, որոնք հնչել են Սպիտակ տանը, մամուլի ասուլիսների ժամանակ ու հրապարակվել Ինստագրամում:
Մբապե
«Անտուան Գրիզմանի հետ լավ հարաբերություններ ունենք եւ հաճախ ենք շփվում, շատ եմ սիրում նրա որդուն՝ Ամարոյին, որը ֆուտբոլի մեծ սիրահար է ու ինձ է հիշեցնում փոքր տարիքում: Ապրում ենք նույն քաղաքում եւ մեր թիմերը սկզբունքային մրցակիցներ են: Անտուանն ինձ մի քանի անգամ իր տուն խորովածի է հրավիրել: Դեռ չեմ հասցրել գնալ, բայց անպայման այդ բացը կլրացնեմ:

Լուսանկարը` FRFF
Գիտեի, որ պատրաստվում է հեռանալ հավաքականից: Մեզ երբեմն մեղադրում էին այնպիսի բաներում, որոնց համար պատասխանատու չէինք: Զգում էինք, որ մեր ներդրումը հավաքականում արժանիորեն չի գնահատվում: Անտուանի հետ այն զգացողությունն ունեինք, որ այն ամենն, ինչ արել ենք, աղբանոցն են նետել»:
Պատրիս Էվրա

Լուսանկարը` Laureus
«Ֆրանսիայի հավաքականը 2018 թվականից հետո չի հաղթել, բայց բոլորս էլ գիտենք, որ 2022-ին այնպես արեցին, որ Մեսսին չեմպիոն դառնա։ Ամեն ինչ նախապես էր որոշված։ Անգամ ֆրանսիացիներն էին ցանկանում, որ Մեսսին հաղթի»։
Քոնոր ՄաքԳրեգոր
«ԱՄՆ-ին համարում ենք մեր ավագ եղբայրը: Դրա համար էլ կարեւոր է, որ Իռլանդիան խաղաղ, կապիտալիստական ու ծաղկող երկիր լինի: Մեր կառավարությունը վաղուց չի լսում ժողովրդի ձայնը: Ժամանակն է, որ ԱՄՆ-ն իմանա, թե երկրում ինչ է տեղի ունենում:

Լուսանկարը` The White House
Մեր փողերը ծախսվում են արտաքին խնդիրների վրա, որոնք կապ չունեն իռլանդացիների հետ: Անօրինական ներգաղթը ոչնչացնում է երկիրը, այդ խնդիրը պետք է լուծում ստանա, այլապես ամերիկյան ծագմամբ 40 միլիոն իռլանդացիները վերադառնալու տեղ չեն ունենա: Ամերիկային մեր ավագ եղբայրն ենք համարում ու ցանկանում, որ նա հոգ տանի իր կրտսեր եղբոր մասին»:
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտին

Լուսանկարը` CNN
«Ամբողջ աշխարհով մեկ Սուրբ Պատրիկի տոնը նշելը խորհրդանշում է միասնականություն, մարդասիրություն եւ ընկերություն: Քոնորի խոսքերը խորապես սխալ են ու չեն արտահայտում ոչ տոնի իմաստը, ոչ էլ Իռլանդիայի ժողովրդի հայացքները»
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: