Դեկտեմբեր 05, 2024
449 դիտում

Ալվարո Մորատան բացատրել է կնոջից բաժանվելու իրական պատճառը


Լուսանկարը` Instyle

Լուսանկարը` EURO

Լուսանկարը` EURO


Իսպանիայի ընտրանու ավագ ու այս տարվա Եվրոպայի չեմպիոն Ալվարո Մորատան առաջին անգամ խոսել է մոդել Ալիչե Կամպելոյից բաժանվելու մասին:

Թեեւ զույգը 4 երեխա ունի, սակայն որոշել է առանձին ապրել, եւ պատճառն, ըստ ֆուտբոլիստի, բնավ էլ իր դավաճանությունը չէ, ինչպես շատերն են կարծում:

«Նա իմ կյանքի ամենակարեւոր կինն է: Հոգնել եմ այն մարդկանցից, որոնք պնդում են, թե դավաճանել եմ նրան: Անգամ ԵՎՐՈ-ում հաղթելուց հետո չեմ գնացել հավաքականի երեկույթին, որպեսզի նման խոսակցությունները ավելի չթեժանան: Դրանից հետո Ալիչեի նկատմամբ ունեցած հարգանքի պատճառով ոչ մեկի հետ չեմ զրուցել»,- Մորատայի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Լուսանկարը` EURO


Ֆուտբոլիստը խոստովանել է, որ կինն այլեւս չի ցանկացել տեղափոխվել նոր երկիր, ինչը նրա կարիերայում պարբերաբար է տեղի ունենում: Այս ամռանը նա Մադրիդի «Ատլետիկո»-ից տեղափոխվել է «Միլան»:

Նաեւ 31-ամյա Մորատան նշել է, որ կարողացել են հանուն երեխաների բարեկեցության ջերմ հարաբերություններ պահպանել: Իսկ մինչ այդ համացանցում քննարկում են բաժանման այլ պատճառներ ու նշում, որ մոդելի մոտ հետծննդաբերական դեպրեսիա է:


Մորատայի եւ Կամպելոյի ամուսնալուծության մասին հայտնի է դարձել մեկ շաբաթ առաջ: Մինչ այդ Ալիչեն երեխաների հետ ԵՎՐՈ-2024-ի տրիբունաներում աջակցել ու երկրպագել է ամուսնուն:

Իտալուհին բավական հայտնի մոդել ու ինֆլյուենսեր է, որն Ինստագրամում 3,7 մլն հետեւորդ ունի: Նրանք Մորատայի հետ նաեւ համատեղ Masqmai կոսմետիկ բրենդ ունեն:

Լուսանկարը` EURO


Ծանոթացել են 2015 թվականին սոցկայքերում, Մորատան նկատել է նրա էջն ու գրել, հոր հետ քննարկելուց հետո է մոդելը պատասխանել, թեեւ հայրը խորհուրդ չի տվել կապվել ֆուտբոլիստի հետ:

Ամուսնացել են 2017-ին, մեկ տարի անց ծնվել են երկվորյակներ Ալեսանդրոն ու Լեոնարդոն, 2020-ին Էդոարդոն է լույս աշխարհ եկել, իսկ 3 տարի անց՝ Բելլան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին