2317 դիտում

Էմիլիանո Մարտինեսը պատմել է ԱԱ-ի եզրափակչից հետո կատարած ժեստի մասին


Լուսանկարը` Marca


Օրեր առաջ ՖԻՖԱ-ի կողմից լավագույն դարպասապահ ճանաչված Էմիլիանո Մարտինեսը նշել է, թե ինչու է Աշխարհի չեմպիոն դառնալուց ու լավագույն դարպասապահի մրցանակն ստանալուց հետո կատարել ամբողջ աշխարհով մեկ քննարկման առարկա դարձած ժեստը:

«Անշուշտ, ես չեմ հպարտանում իմ արածով: Իրականում, երբ բոլորն իմացան, որ ինձ են տալու Ոսկե ձեռնոց մրցանակը, տղաները հարցրին ինձ. «Իսկ դու չե՞ս կրկնի այն, ինչ արեցիր Ամերիկայի գավաթում տոնած հաղթանակից հետո»: Դա իմ խաղընկերների մեղքն է»,-ասել է Մարտինեսը ֆրանսիական TMC ալիքի հետ զրույցում:

Ֆրանսիայում «ամենաատելի արգենտինացի» հռչակված Մարտինեսն ավելացրել է, որ իրականում ինքն անչափ շատ է սիրում Ֆրանսիան. «Շատ եմ եղել այդ երկրում ու նաեւ արձակուրդներս եմ անցկացրել: Սիրում եմ նաեւ ֆրանսիացիներին: «Ասթոն Վիլլա»-ում սենյակը կիսում եմ ֆրանսիացի երկու ֆուտբոլիստի հետ»:


Աշխարհի առաջնության եզրափակչից հետո Արգենտինայի ընտրանու դարպասապահին շատերն էին քննադատում իր ոչ կոռեկտ պահվածքի համար: Նույնիսկ Բուենոս Այրես մեկնելուց հետո նա շարունակել էր ծաղրել ֆրանսիացիներին ու հատկապես Կիլիան Մբապեին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին