Ապրիլ 30, 2024
876 դիտում

Ադրիանա Լիման դարձել է ՖԻՖԱ-ի երկրպագուների համաշխարհային դեսպանը


Լուսանկարը` FIFA


Բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիման դարձել է ՖԻՖԱ-ի երկրպագուների համաշխարհային դեսպանը:

Նա երկրպագուներին նվիրված մի քանի միջոցառումների է մասնակցելու: Դեսպանի կարգավիճակում Լիման այսօր երեկոյան Փարիզում կայանալիք ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ժամանակ հայտնելու է լավագույն երկրպագուի անունը: 2021-ին այդ մրցանակը ստացել էին Դանիայի ու Ֆինլանդիայի երկրպագուները:

«Երբ հանդիպում եք Ադրիանայի հետ, միանգամից ջերմություն ու բարություն եք զգում: Նա բաց է ու տարված մեր խաղով, դրա համար էլ հիանալի կապող օղակ կլինի ՖԻՖԱ-ի եւ ամբողջ աշխարհի երկրպագուների միջեւ»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինիոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին