Ապրիլ 20, 2024
3055 դիտում

Ալբերտ Ազարյանի՝ 94-ամյակին. Հռոմի խաղերում նրան դիտելու եկած անթիվ երկրպագուները


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Sputnik

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Alamy

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Sputnik

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` V.Gaspariants

Լուսանկարը` Yuri Somov

Լուսանկարը` Yuri Somov

Լուսանկարը` Yuri Somov

Լուսանկարը` Հերբերտ-Բաղդասարյան

Լուսանկարը` ՏԱՍՍ


Օլիմպիական եռակի չեմպիոն (1956 թ. Մելբուռն ՝ օղակների վրա ու թիմային պայքարում, 1960 թվականի Հռոմ՝ օղակների վրա), 1960-ի խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը փետրվարի 11-ին նշում է ծննդյան 94-ամյակը:


Հայաստանի մարզական լրագրողների կողմից 20-րդ դարի հայ լավագույն մարզիկ ճանաչված Ազարյանը շարունակում է ապրել Երեւանում, այցելել իր անվան մարզադպրոց, վերջերս էլ ներկա է եղել իրեն նվիրված արձանի բացմանը:

Կնոջ ու դստեր մահն անհետեւանք չեն մնացել Օլիմպիական չեմպիոնի համար, սակայն նա շարունակում է պահել ոգու արիությունն ու մարզական բնավորությունը:

Ազարյանի տարեդարձի նախօրեին հավաքել ենք նրա կյանքի ու կարիերայի ուշագրավ կադրերն եւ հիշել մի այսպիսի պատմություն:

Լուսանկարը` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի


Հռոմի խաղերին Ազարյանը կարող էր եւ չմասնակցել: Նա անհաջող է իրեն դրսեւորել Սուխումում կայացած որակավորման մրցումներում, եւ մարզիչները որոշել էին, որ նման ցուցանիշներով Հռոմում անելիք չունի: Այդ փաստը զայրացրել էր մարզիկին, նա մեկ օրվա ընթացքում կարողացավ շտկել վարժությունն ու տքնաջան աշխատանքով ապահովեց տեղը ԽՍՀՄ-ի հավաքականում:

Մարմնամարզության սիրահարներն այն տարիներին բավական տեղեկացված էին Ազարյանական խաչի մասին, եւ որտեղ էլ նա ելույթ ունենար, ցանկանում էին անձամբ տեսնել վարժությունը: Այդպիսի ոգեւորված բազմություն էր հավաքվել նաեւ Հռոմի Օլիմպիական խաղերի ժամանակ, որտեղ Ազարյանը բավական հեշտ ոսկե մեդալ նվաճեց եւ արժանացավ ոգեւորված բացականչությունների:

Նախկինում մամուլում խաչի մասին այնքան տպավորիչ հրապարակումներ էին եղել, որ որեւէ մեկի մոտ կասկած չկար՝ Հռոմում Ազարյանի ելույթը սպորտի ամենագեղեցիկ դրվագներից է լինելու: Հայ մարզիկը հուսախաբ չարեց իր համար մարզապալատ եկածների, որոնց մեծ մասն իտալացիներ էին:

Լուսանկարը` Getty Images


Ազարյանն իսկական շոու կազմակերպեց՝ կախված լինելով օղակներից, թեթեւությամբ ճախրեց օդում, հեշտությամբ կատարեց ձեռքով շարժումներն ու ստացավ իր հայտնի խաչը՝ պտտվելով աջ ու ձախ: Ողջ ընթացքն, իհարկե, ուղեկցվում էր մարմնամարզիկի գեղեցիկ ու նաեւ մի քիչ խորամանկ ժպիտով:

Երկրպագուներին չգոհացրին Ազարյանին տված միավորները՝ 10-ն առավելագույն սահմանն էր, համարում էին, որ նա շատ ավելիին է արժանի: Դա չտեսնված երեւույթ էր մարմնամարզության եւ սպորտի համար առհասարակ: Արդյունքի վրա այդ ամենը որեւէ կերպ չազդեց, բայց դրվագն ընդմիշտ մնաց սպորտի պատմության մեջ:

Լուսանկարը` Sputnik


Գուցե, նաեւ այդ ամենն է հաշվի առնում Ալբերտ Ազարյանը, երբ Հռոմում նվաճած իր մեդալն այդքան կարեւորում է:

«Ցավոք, հիմա այդ մեդալներից ոչ մեկը չունեմ: Հայաստանում ցուցահանդես պետք է լիներ, ես ու Հրանտ Շահինյանը մեր օլիմպիական մեդալները տրամադրեցինք, ու բոլորն էլ գողացան: Հրանտն ասում էր, որ մենք օլիմպիական չեմպիոններ ենք առանց մեդալների»,-տարիներ առաջ Mediamax Sport-ին ասել է Ազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին