Ապրիլ 30, 2024
1307 դիտում

Շակիրան 4-րդ անգամ կմասնակցի ԱԱ-ին. Հայտնի են բացման մանրամասները


Լուսանկարը` https://www.quepasasalta.com.ar/


Դոհայի «Ալ Բայաթ» ստադիոնում նոյեմբերի 20-ին մեկնարկելու է Աշխարհի ֆուտբոլի առաջնությունը:

Հայտնի են դարձել բացման արարողության մանրամասներ: Այն կտեւի մոտ մեկ ժամ, կմասնակցեն մի շարք կատարողներ:

Շակիրայի համար այս առաջնությունը լինելու է 4-րդը: Մինչ այդ նա ելույթ է ունեցել 2006, 2010 եւ 2014 թվականների Աշխարհի առաջնությունների բացման ժամանակ:

Շակիրայից բացի Դոհայում ելույթ են ունենալու բրիտանացի Դուա Լիպան, կորեական BTS խումբը, նիգերիացի Կիզ Դենիելը:

Նորա Ֆաթեհին ու Լիլ Բեյբին կատարելու են մրցաշարի պաշտոնական սաունդթրեքը, իսկ Մունդիալի պաշտոնական օրհներգը՝ Տրինիդադ Կարդոնան, Դավիդոն ու Աիշան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին