Մայիս 08, 2024
572 դիտում

Մարսելի իր նախկին դպրոցում Զիդանն աշակերտներին թելադրություն է տվել


Լուսանկարը` DSDEN des Bouches-du-Rhône

Լուսանկարը` DSDEN des Bouches-du-Rhône


Զինեդին Զիդանը մեկնել է հարազատ Մարսել եւ հանդիպել իր նախկին դպրոցի աշակերտների հետ:

Նա 6-րդ դասարանի աշակերտներին թելադրություն է տվել, իսկ նրան օգնել է ռեփեր Սոպրանոն:



Նրանք աշակերտներին թելադրել են 2021-ին Գոնկուրյան մրցանակի արժանացած գրող Մոհամեդ Մբուգար Սարրի ստեղծագործություններից:

Լուսանկարը` DSDEN des Bouches-du-Rhône


Այս ակցիան անցկացրել է Ela կազմակերպությունը, որը պայքարում է  լեյկոդիստրոֆիա հիվանդության դեմ, իսկ նման թելադրություններ արվում են Ֆրանսիայի տարբեր դպրոցներում: Զիդանն այս կազմակերպության հովանավորն է:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին