Ապրիլ 19, 2024
2096 դիտում

Ազգային արխիվի ներկայացրած բացառիկ կադրերն «Արարատ»-«Բավարիա» խաղից


Լուսանկարը` FC Ararat


1975 թվականին Եվրոպայի Չեմպիոնների Գավաթի խաղարկության «Արարատ»-«Բավարիա» դիմակայությունն ավարտվել էր հայ ֆուտբոլիստների հաղթանակով:

Հայաստանի ազգային արխիվը փոքրիկ տեսանյութ է հրապարակել այս հանդիպումից: Բացառիկ կադրերում տեսնում ենք ֆուտբոլիստների նախապատրաստությունը, դաշտ դուրս գալը, հատվածներ խաղից, հաղթական գոլն ու, իհարկե, «Հրազդանում» հավաքված հազարավոր երկրպագուներին:



Խաղի միակ գնդակն իր հաշվին գրանցել էր Արկադի Անդրեասյանը: Ցավոք, բայց երկու խաղերի արդյունքում հաջորդ փուլ անցել էր «Բավարիան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին