Ապրիլ 25, 2024
4640 դիտում

Մարզիչը փրկում է իր սանի կյանքը. ԱԱ-ում տեղի ունեցած միջադեպը


Լուսանկարը` AFP

Լուսանկարը` AFP

Լուսանկարը` AFP

Լուսանկարը` AFP


Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձեւերի Աշխարհի առաջնությունում երեկ սինքորն լողի անհատական մրցումների ժամանակ հավաքվածներին մեծ անհանգստություն է պատճառել ԱՄՆ-ի ներկայացուցիչը:

Անիտա Ալվարեսը ելույթի ընթացքում կորցրել է գիտակցությունն ու սուզվել լողավազանի հատակը:

Լուսանկարը` AFP


AFP-ի ֆոտոթղթակիցներին հաջողվել է ֆիքսել, թե ինչպես է Ալվարեսի մարզիչ Անդրեա Ֆուենտեսն արագ մտել ջուրն ու փրկել իր սանի կյանքը:

«Անչափ շատ վախեցա: Ինձ թվաց, թե մի ամբողջ ժամ անցավ: Գոռում էի փրկարարներին, որ ջուրը մտնեն, սակայն դա չէին անում, երեւի չէին հասկանում, թե ինչ եմ ասում: Ես թռա ջուրը, գործեցի ինչքան կարող էի արագ:

Լուսանկարը` AFP


Վախեցել էի, քանի որ նա չէր շնչում: Անիտայի թոքերում մի քիչ ջուր կար, բայց երբ սկսեց շնչել, ամեն ինչ տեղն ընկավ»,-ասել է Ֆուենտեսը:

ԱՄՆ-ի թիմը հաղորդագրություն է տարածել ու նշել, որ մարզուհին իրեն լավ է զգում եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ:  

Լուսանկարը` AFP


Մարզիչն ասել է, որ Ալվարեսը ցանկանում է հանդես գալ ԱԱ-ի թիմային պայքարում, եթե բժշկական անձնակազմը թույլ կտա, ապա նա նորից ելույթ կունենա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին