Մայիս 08, 2024
exclusive
4415 դիտում

Արթուր Ալեքսանյանի քաջալերանքի խոսքերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Getty Images


Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհն ու Հայաստանն էլ այդ թվում ծանր օրեր են ապրում: Սակայն ցանկացած դժվարություն հեշտ է հաղթահարել միասնական ջանքերով:

Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որի հաղթանակները հայերի համար միշտ առանձնակի հպարտության, հզորության եւ ուժի խորհրդանիշ են եղել, Հայաստանի կողքին է:

Mediamax Sport-ի միջոցով Ալեքսանյանը քաջալերանքի խոսքեր է ասել մեր հայրենակիցներին, որ նրանք ամուր լինեն, պայքարող ու կարողանան դիմակայել այս արհավիրքին:

Լուսանկարը` Getty Images


«Այս օրերին ես էլ շատերի պես անհանգստացած եմ աշխարհի վաղվա օրվա համար:

Երբ փետրվարին Հռոմում Եվրոպայի առաջնությանն էինք մասնակցում, դեռ չկար հիվանդության ծավալի ու մասշտաբի վերաբերյալ այժմյան տեղեկատվությունը: Ոչ մեկի մտքով էլ չէր կարող անցնել, որ այն կհասնի Հայաստան:

Յուրաքանչյուր բնագավառում, երբ մարդն անձնուրաց նվիրվում է իր պարտականությունների կատարմանը, այն էլ հանուն փրկության՝ հերոսություն է։

Առողջություն մեր բուժաշխատողներին, նրանք մերօրյա հերոսներն են։



Հույսներս առ Աստված, ամեն ինչ լավ է լինելու, պայքարենք հավատով ու զորացնենք մեր կամքը:

Աշխարհը մեր տունն է, ես ու ընտանիքս էլ բոլորի պես նրա զավակներն ենք: Մենք նույնպես պահպանում ենք անվտանգության բոլոր հրահանգները: Ինձ այս իրավիճակին դիմանալ օգնում է իմ հավատը:

Կորոնավիրուսի նկատմամբ տարած հաղթանակն աշխարհի կարեւորագույն հաղթանակն է լինելու:

Շատերը նշում են, որ սա իսկական պատերազմ է, մինչդեռ այն մղվում է մի քանի երկրների միջեւ, իսկ մենք գործ ունենք համաշխարհային արհավիրքի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտում հաղթող-պարտվող հարաբերությունները լրիվ այլ բնույթ են կրում: Պայքարը շարունակվում է հաջորդ մրցումներում, մինչդեռ այս ծանր իրավիճակում անհրաժեշտ է հավատով, կամքով ու պատասխանատվությամբ միավորվել` հանուն մեծ աշխարհի ու մեր փոքր Հայաստանի պայծառ ապագայի։

Մենք պետք է նվաճենք այդ հաղթանակը...»

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին