Նոյեմբեր 03, 2024
exclusive
172848 դիտում

Համազգային ցնծություն. Իրական հերոսները


Լուսանկարը` PanPhoto

Լուսանկարը` PanPhoto

Լուսանկարը` PanPhoto

Լուսանկարը` PanPhoto

Լուսանկարը` PanPhoto

Լուսանկարը` PanPhoto

Լուսանկարը` PanPhoto

Լուսանկարը` PanPhoto

Լուսանկարը` PanPhoto

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Օլիմպիական Ռիոյում ու Հայաստանում բոլորիս աներեւակայելի ուրախ րոպեներ պարգեւած հայ մարզիկների դիմավորումը հայրենիքում լի էր անբացատելի զգացողություններով:

Այդքան դրական հույզերի ու ապրումների պակաս բոլորն էին զգում, ու գիշերը մեր հայրենակիցները իրենց սիրելի մարզիկներին դիմավորեցին իսկական հերոսների պես:

 

20 տարի անց Հայաստան 2-րդ Օլիմպիական ոսկին բերած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը երկար կհիշեն օգոստոսի 27-ի գիշերը:

 

Լուսանկարը` PanPhoto

 

Հաղթական ու ցնծության րոպեներով ոգեշնչված, հազարավոր երկրպագուները Երեւանում, Գյումրիում, Էջմիածնում, ամբողջ երկրում կրկին զգացին հաղթական ալիքը:

 

Ռիոյում 10500 մարզիկների պայքարում աչքի ընկած 4 հայերը ցույց տվեցին սպորտի ամենազոր ուժը, մարդկանց միավորելու ու երջանկացնելու ուժը:

 

Հիմա հպարտության ու երջանկության զգացողություններից շատերիս սիրտն է ուզում դուրս թռչել կրծքավանդակից: Այդպիսի բան զգում էի նաեւ Օլիմպիական Ռիոյում, երբ ընդամենը 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը կարողացավ առաջին մեդալը բերել մեր երկրին:

 

Լուսանկարը` PanPhoto

 

Կարծում էի երջանկությունից չեմ դիմանա, երբ մեկ օրվա ընթացքում 3 մեդալ նվաճեցինք՝ ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ:

 

Միհրան Հարությունյանն այնքան զորեղ էր ու վստահ, նա ամեն անգամ գորգ էր դուրս գալիս ավելի ուժեղ ու հաղթական, թվում էր մարզիկի ուժերն անսպառ են: Միայն կողմնակալ մրցավարությամբ ու անարդար միջոցներով ոսկին մեզ բաժին չհասավ:

 

Դրանից րոպեներ անց Կարիոկա-2-ում արդեն հնչում էր մեր օրհներգը: Ու կրկին սրտիս զարկերը հասան աներեւակայելի արագության... Մեր աչքերի առաջ Արթուր Ալեքսանյանը, մեր անպարտելի ու ֆենոմենալ մարզիկը ամենաբարձունքում էր:

 

Լուսանկարը` PanPhoto

 

Օրվա ավելի լավ ավարտ հնարավոր էլ չէր պատկերացնել: Մեկ ժամ էլ չանցած՝ Ռիոկենտրոնում արդեն տոնում էինք Գոռ Մինասյանի արծաթե մեդալը:

 

Տղաներն իրենց գործն արել էին, նրանք օլիմպիական մեդալակիրներ ու իսկական հերոսներ էին դարձել:

 

Օդանավակայանում կրկին այնքան հպարտ էի նրանցով, ոչ միայն այդ րոպեների, ապրումների ու հաղթանակների, այլ մեր երկիր տոն բերելու ու բոլորին այդքան երջանկացնելու համար: 


Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին