Մայիս 10, 2025
exclusive
1737 դիտում

Աղամալյան. Ցավալի է, որ Վլադիմիրն այդպես լքեց պայքարը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ Հայաստանի բռցնցքամարտի հավաքականի անդամ Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարն Օլիմպիական խաղերում:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է, որ հոնքի վնասվածքը շատ խորն է ու վերականգնվելու համար որոշ ժամանակ կպահանջվի:

 

«Նախորդ մենամարտի ժամանակ Վլադիմիրի հոնքը բացվեց, որը եւ զգացնել տվեց երեկ: Առաջին իսկ ռաունդում բժիշկը դադարեցրեց մենամարտը: Բայց կարող եմ ասել, որ Վլադիմիրը լավ էր տրամադրված, ու ցավալի է, որ նա այդպես լքեց պայքարը»,- ասել է Աղամալյանը:

 

Հայ բռնցքամարտիկներից օգոստոսի 13-ին ռինգ է դուրս գալու Նարեկ Աբգարյանը, իսկ 14-ին` Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը:

 

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին