Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն արդեն ժամանել է Ռիո դե Ժանեյրո, որտեղ օգոստոսի 5-21-ը կայանալու են ամառային Օլիմպիական խաղերը:
Ժամանելուն պես նա հանդիպել է Ռիո-2016-ի կազմկոմիտեի ու Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Կարլոս Նուզմանի ու ՄՕԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ Բերնարդ Ռաջմանի հետ:
Բախին նաեւ ողջունել են խաղերի կամավորները, որոնք Ռիո են եկել Բրազիլիայի բոլոր քաղաքներից:
«Այս խաղերից մեծ ակնկալիքներ կան: Բրազիլացիների կիրքն ու սերը սպորտի նկատմամբ կապահովեն դա: Մենք աներեւակայելի Օլիմպիական մթնոլորտի ենք ականատես լինելու»,- ասել է Բախը:
ՄՕԿ-ի նախագահը եղել է նաեւ Օլիմպիական ավանում, որտեղ արդեն բնակվում են 129 երկրների մարզիկներ, այդ թվում հայերը: Այնուհետեւ նա նախաճաշել է մարզիկների հետ.
«Օլիմպիական ավանը ֆանտաստիկ է: Մարզիկները երջանիկ են, դա զգացվում է ամենուր»:
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: