Հայաստանի Օլիմպիական պատվիրակության առաջին անդամները Ռիո դե Ժանեյրո են մեկնելու վաղը:
Հավաքականի շեֆ-միսիան ու նրա երկու օգնականը մինչեւ մարզիկների ժամանումը կլուծեն բոլոր խնդիրները:
Շեֆ-միսիա Դերենիկ Գաբրիելյանը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ու մարզիկների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այս չորս տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել, ինչը եւ տվել է իր արդյունքը:
«1996 թվականին մենք ունեցել ենք 32 մասնակից, Ռիոյում լինելու ենք 33 հոգով: Հայաստանի պատվիրակության կազմը բաղկացած է լինելու 72 հոգուց: Մինչ մարզիկների ժամանելը մենք այնտեղ բոլոր հարցերը կկարգավորենք»,- ասել է Գաբրիելյանը:
Հայաստանի հավաքականը խաղերի բացման ժամանակ շքերթին ներկայանալու է 35 հոգով, իսկ օգոստոսի 3-ին Ռիոյում բարձրացվելու է Հայաստանի դրոշը:
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: