Ծննդյան թիվ. 21.10.1989 թ. Էջմիածին
Մարզաձեւ. Ծանրամարտ (85 կգ)
Ընտանիք. Նշանված է
Հոբբի. Սիրում է որսորդությամբ զբաղվել
Կրթություն. Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը
Անձնական մարզիչ. Օգսեն Միրզոյան
Նորամուտը. 2009 թվականին 19 տարեկանում հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում, ոսկե մեդալ նվաճել ու ճանաչվել լավագույն մարզիկ:
Սպորտային կարիերայի սկիզբը. Սկսել է զբաղվել ծանրամարտով 5 տարեկանում: Այդ ժամանակ արդեն կարողանում էր 20 կգ-ոց ծանրաձող բարձրացնել:
Մարզաձեւի ընտրությունը. «Հայրս ծանրամարտի Օլիմպիական չեմպիոն է, ու ուրիշ մարզաձեւի մասին անգամ մտածել չէի կարող: Մեր տան դիմաց ծանրամարտի դահլիճ կա, ու իմ մոտ էլ ցանկություն առաջացավ զբաղվել այդ սպորտով»:
Ամենակարեւոր սպորտային նվաճումը. Բոլորն էլ շատ կարեւոր են Առաքելի համար, բայց հատկապես կարեւորում է պատանեկան մրցումներում գրանցած հաջողությունները: «Երբ առաջին անգամ այդ տարիքում Հայաստանի չեմպիոն ես դառնում, ամբողջ աշխարհը քոնն է լինում: Այդտեղից են սկսվում մեծ նվաճումները»:
Կուռքը. Օլիմպիականների եռյակը՝ Օգսեն Միրզոյան, Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, ինչպես նաեւ Անատոլի Պիսարենկո:
Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Հայրը
Ելույթից առաջ արարողակարգ. Եկեղեցի է գնում ու մոմ վառում
Կարգախոսը. Առաջ Աստված
2009 թվականի ԱԱ-ում դարձել է արծաթե մեդալակիր
2009-ի Եվրոպայի չեմպիոնն է
2012-ին մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: