Ծննդյան թիվ. 08.03.1991 թ. Երեւան
Մարզաձեւ. Բռնցքամարտ (69 կգ)
Ընտանիք. Ամուսնացած չէ
Հոբբի. Ամեն ինչը բռնցքամարտն է
Կրթություն. Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում եւ Բանկային կարիերայի զարգացման կենտրոնում
Մարզիչ. Արմեն Հակոբյան
Նորամուտ. 2012 թվականին Ուկրաինայի Խերսոն քաղաքում միջազգային մրցաշարի է մասնակցել: Ձեռքի վնասվաք է ստացել, որը բուժելու համար 4 ամիս է պահանջվել:
Սպորտային կարիերայի սկիզբը. Արդեն 14 տարի է զբաղվում է բռնցքամարտով, սակայն մինչ այդ եղբոր հետ 4 տարի հաճախել են մարմնամարզության:
Մարզաձեւի ընտրությունը. Վլադիմիրի հայրը եւս բռնցքամարտիկ է եղել, ու մարզաձեւի նկատմամբ սերը հենց նրանից է փոխանցվել որդուն:
Ամենակարեւոր սպորտային նվաճումը. «Կարիերայիս յուրաքանչյուր փուլ էլ յուրովի կարեւոր է եղել ինձ համար, բայց հատկապես կառանձնացնեմ Թուրքիայի Սամսուն քաղաքում նվաճած Օլիմպիական ուղեգիրը: Երազանքն իրականացված կհամարեմ, եթե հաջողվի Օլիմպիական մեդալ նվաճել»:
Կուռք. Միշտ հետեւել է Մուհամեդ Ալիի մենամարտերին ու փորձել կրկնօրինակել նրա ոճը: Շատ է հավանում նաեւ Ռոյ Ջոնսին, որի մենամարտերը շատ է ուսումնասիրել:
Ամենաազդեցիկ մարդը. Հայրը
Ինչպես կցանկանա հիշվել կարիերայի ավարտից հետո. Բազմաթիվ անհաջողություններ է ունեցել, սակայն երբեք ուշադրություն չի դարձրել դրանց: Ցանկանում է հիշվել որպես չհանձնվող մարզիկ, որպեսզի մյուսներն էլ իր օրինակով պայքարեն:
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: