Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Լուսանկարը` EUBC
Երեկ Հայաստանի հավաքականն ուներ երեք ներկայացուցիչ, որոնցից հաղթանակ տարավ միայն Համբարձում Հակոբյանը:

Լուսանկարը` EUBC
Մինչեւ 80 կգ քաշային կարգում նա առաջին հանդիպումն անցկացրեց, իսկ մրցակիցը Մոլդովան ներկայացնող Դմիտրի Կոսկյուկինն էր:

Լուսանկարը` EUBC
Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը զիջեց մրցակցին, իսկ երկրորդում կարողացավ չնչին առավելություն ստանալ:

Լուսանկարը` EUBC
Որոշիչ էր երրորդ ռաունդը: Այստեղ Հակոբյանը երկրորդ շնչառություն բացեց, մեկը մյուսի հետեւից դիպուկ հարվածներ կատարեց՝ մրցակցին ստիպելով մոռանալ պաշտպանության մասին:

Լուսանկարը` EUBC
Արդյունքում, նա վստահ հաղթանակ տոնեց ու շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Լուսանկարը` EUBC
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: