Հայաստանի ազգային Օլիմպիական կամիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը գրառում է կատարել Փարիզի խաղերի վերաբերյալ։
Նա նշել է, որ Հայաստանի թիմը լավ ու մարտական տրամադրության ունի, իսկ առաջացող հարցերը լուծում են ստանում։
«Զգացվում է Ֆրանսիայի մեծ եւ ազդեցիկ հայկական համայնքի ոգեւորիչ ներկայությունը, մեր թիմերին աջակցելու եւ օգտակար լինելու պատրաստակամությունը։
Ամեն ինչ գնում է իր հունով, մենք ունենք ուժեղ թիմ, պրոֆեսիոնալ ու հայրենասեր մարզիկներ, մարզիչներ, թիմի համար ցավող, միասնական հայություն, նաեւ բազմաթիվ այլազգի երկրպագուներ։ Բոլորս սպասում ենք մեր մարզիկների վճռորոշ մրցելույթներին»,-գրել է Ռոստոմյանը։
Հայաստանի հավաքականի անդամներից վաղը Հայաստանի ժամանակով կեսգիշերն անց ելույթ է ունենալու բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը եզրափակչում հանդես կգան օգոստոսի 4-ին։ Այնուհետեւ պայքարի կելնեն ըմբիշներն ու ծանրորդները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: