Հունիս 20, 2025
exclusive
426 դիտում

ՕԽ-ում ամենապահանջարկ ունեցող մարզաձեւերից մեկը լողն է



Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը մի քանի օր ներկայացուցիչ չի ունենալու։

Հայ մարզիկներից հաջորդը հուլիսի 2-ին քառորդ եզրափակչում ելույթ է ունենալու Դավիթ Չալոյանը։ Իսկ մինչ այդ ողջ Փարիզը շարունակում է ապրել սպորտով։

Խաղերի ամենամեծ պահանջարկ ունեցող մարզաձեւերից մեկը լողն է։ Այստեղ նույնիսկ որակավորման փուլի մրցումներն ընթանում են լեփ-լեցուն տրիբունաներում։

Մինչ մեկնարկը կազմակերպիչները ցուցադրում են գեղեցիկ տեսանյութեր, որոնք կրկին համեմված են արվեստի գործերով։ Դրանցից մեկն, օրինակ, ներկայացնում էր Մանեի կտավները՝ ջրային մարզաձեւերի տարրերով։

Լա Դեֆանս արենայում մենք հետեւեցինք մի շարք լողահերթերի եւ արված լուսանկարները ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

Ֆրանսիացիները մեծ ոգեւորությամբ են հաճախում լողի նաեւ այն պատճառով, որ հանդես է գալիս նրանց սիրելի Աշխարհի չեմպիոն  Լեոն Մարշանը։ Մարշանն օրեր առաջ 400 մ համալիր լողում դարձավ Օլիմպիական չեմպիոն, 4։02․95 արդյուքով գերազացեց Մայքլ Փելֆսի ռեկորդն ու Օլիմպիական ռեկորդ սահմանեց։ Քիչ անց նա ոսկե մեդալ նվաճեց նաեւ 200 մ բաթերֆլայում ու կրկին ռեկորդով՝ 1։51․21։

 

Լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին