Փետրվարի 11-ին ձմեռային Օլիմպիական խաղերում խաղարկվել է մեդալների 8 հավաքածու, ինչպես նաեւ մեկնարկել է հոկեյի մրցաշարը:
Օրվա կարեւոր իրադարձություններից մեկը եղել է գեղասահքի պարային զույգերի ելույթը: Չեմպիոններ են հռչակվել Ֆրանսիան ներկայացնող Լորանս Ֆուրնյե-Բոդրին ու Գիյոմ Սիզերոնը:
Զույգն առաջին մրցաշրջանն է միասին հանդես գալիս: Սիզերոնը 2022 թվականին Գաբրիելա Պապադակիսի հետ դարձել է Օլիմպիական չեմպիոն, իսկ 2018-ին՝ արծաթե մեդալակիր:
Սիզերոնն առաջին գեղասահորդն է, որը երկու տարբեր զուգընկերուհիների հետ Օլիմպիական չեմպիոն է հռչակվել:

























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: