Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը եւ նրա մարզիչ Ռաֆայել Հարությունյանը կընդգրկվեն ԱՄՆ-ի գեղասահքի փառքի սրահում։
ԱՄՆ գեղասահքի փառքի սրահը 2026 թվականին նշելու է 50-ամյակը եւ հունվարի 9-ին կազմակերպելու է մեծ միջոցառում։ Այդ ժամանակ էլ տեղի կունենա նրանց ընդգրկումը լավագույնների սրահում։
«Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են լեգենդար մարդիկ, ովքեր ազդեցություն ու ժառանգություն են թողել ու կնշանավորվեն այս կարեւորագույն տոնակատարության ժամանակ»,-ասված է հայտարարության մեջ։
Չենն ԱՄՆ-ի հավաքականի կազմում նվաճել է բազմաթիվ մեդալներ, որոնց թվում նաեւ Օլիմպիական երկու ոսկի։ Հարությունյանը 2000-ին տեղափոխվել է ԱՄՆ ու մարզչական աշխատանքը շարունակել այնտեղ։ Նա 4 անգամ արժանացել է PSA/US տարվա գեղասահքի մարզիչի կոչմանը, 2016 թվականին դարձել ԱՄՆ գեղասահքի լավագույն մարզիչ: Նրա գլխավորությամբ մարզվել են մի շարք հայտնի գեղասահորդներ, ովքեր դարձել են Աշխարհի եւ Օլիմպիական չեմպիոններ ու մեդալակիրներ։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: