«Ուրարտու» բասկետբոլային ակումբից տեղեկացնում են, որ նախագահի պաշտոնը կրկին ստանձնել է Կարեն Գիլոյանը:
Նա նախկինում եւս եղել էր ակումբի նախագահը, սակայն ԿԳՄՍ փոխնախարար դառնալուց հետո դադարեցրել էր գործունեությունը։ Թիմի կազմն ու մարզչական շտաբը կհրապարակվեն առաջիկա օրերին։
«Մեր նպատակն է վերադարձնել «Ուրարտու»-ի երբեմնի բարձր դիրքն ու հեղինակությունը, ձեւավորել մրցունակ թիմ՝ երկրպագուների համար ապահովելով դիտարժան բասկետբոլ: Վստահ եմ՝ միասին կարող ենք հասնել նոր հաջողությունների», – ասել է Գիլոյանը։
Գիլոյանը 2024-ի վերջին դարձել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: