Հոկտեմբեր 01, 2025
66 դիտում

Շանթ Սարգսյանը ՖԻԴԵ-ի աղյուսակում բարձրացել է 50-րդ հորիզոնական


Լուսանկարը` FIDE


ՖԻԴԵ-ն հրապարակել է լավագույն շախմատիստների թարմացված աղյուսակը։

Շախմատային կառույցը երեկ հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից սկսած մարզիկների անհատական միավորները հաշվարկվելու են նոր ձեւով։

Տղամարդկանց աղյուսակում 18 կետով առաջադիմել է Շանթ Սարգսյանը, որը նախորդ ամիս բավական հաջող էր հանդես եկել «Գրանդ Սվիս» մրցաշարում։ Այժմ Սարգսյանը 2667 անհատական ցուցանիշով զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը։ Ռոբերտ Հովհաննիսյանը 2633 միավորով ընթանում է 94-րդ տեղում։

Կանանց աղյուսակում եւս կա Հայաստանի երկու ներկայացուցիչ։ Էլինա Դանիելյանը (2410) 34-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2377)՝ 66-րդը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին