Սեպտեմբեր 30, 2025
79 դիտում

Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը Պեկինի մրցաշարի եզրափակչում են


Լուսանկարը` ATP


Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Պեկինի մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակչում նրանք 1 ժամում 6:4, 6:2 հաշվով հաղթել են ֆրանսիացի Բենժամեն Բոնզիին ու հոլանդացի Տալոն Գրիգսպորին: 

Հոկտեմբերի 1-ին կայանալիք եզրափակչում Խաչանովն ու Ռուբլյովը մրցելու են Հարի Հելիովար (Ֆինլանդիա)-Հենրի Պատեն (Մեծ Բրիտանիա) ու Գիդո Անդերսոն (Արգենտինա)-Մանուել Գինար (Ֆրանսիա) զույգերի հաղթողի հետ: Նրանց դիմակայությունը հենց հիմա ընթացքի մեջ է:

Մրցաշարում տղամարդկանց հատկացված մրցանակային ֆոնդը կազմում է 4 մլն դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին