Սեպտեմբեր 30, 2025
66 դիտում

Կիվու. «Սպարտա»-ի դեպ պետք է զգույշ լինենք ու ցուցադրենք մեր լավագույն կողմերը


Լուսանկարը` https://intermilan.bynder.com/


Այսօր Չեմպիոնների Լիգայում «Ինտեր»-ը «Սան Սիրո»-ում հյուրընկալելու է Պրահայի «Սպարտա»-ին:

Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն նշել է, որ վերջին շրջանում իր թիմը կայուն ելույթներ է ունենում ու կարողանում արդյունքի հասնել:

«Պետք է ընդունենք, որ Չեմպիոնների Լիգան լի է ծուղակներով, բոլոր թիմերն էլ արդյունքի են ձգտում ու այս մրցաշարում ոչ մի հանդիպում հեշտ չի լինում: «Ինտեր»-ից կայունություն եմ ակնկալում, կենտրոնացվածություն ու համեստություն: Պետք է միշտ գերիշխենք մրցակցի վրա ու մեր խաղը ցույց տանք: Մրցակիցները միշտ էլ կարող են խնդիրներ ստեղծել, դրա համար պետք է իմանանք ինչպես հաղթել նրանց»,- ասել է մարզիչը:

Նա ուրախությամբ նշել է, որ իր տրամադրության տակ 22 ֆուտբոլիստ ունի, որոնք բոլորն էլ պատրաստ են մեկնարկային կազմում լինել: Կիվուն եւս մեկ անգամ խոստովանել է, որ իրենց բարդ հանդիպում է սպասվում, պետք է զգույշ լինեն ու ցուցադրեն լավագույն կողմերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին