Հուլիս 14, 2025
100 դիտում

Յանիկ Սիներն առաջին անգամ դարձել է Ուիմբլդոնի հաղթող


Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon

Լուսանկարը` Wimbledon


23-ամյա Յանիկ Սիները կարիերայում առաջին անգամ դարձել է Ուիմբլդոնի հաղթող:

Աշխարհի առաջին ռակետը եզրափակչում 4:6, 6:4, 6:4, 6:4 հաշվով ուժեղ է եղել Կառլոս Ալկարասից: Հանդիպումը տեւել է 3 ժամ 4 րոպե: 

Նրանք 35 օր առաջ մրցել էին նաեւ Ռոլան Գարոսի եզրափակչում, որտեղ հաղթանակ էր տարել Ալկարասը:

Սիներն արդեն Մեծ Սաղավարտի մրցումներում 4 հաղթանակ ունի՝ 2 անգամ ուժեղ է եղել Ավստրալիայի բաց առաջնությունում, ԱՄՆ-ի բաց առաջնությունում եւ Ուիմբլդոնում:

«Փարիզում շատ ծանր պարտություն եմ կրել, դրա համար էլ հիմա շատ ուրախ եմ: Բայց մեծ հաշվով այդքան էլ կարեւոր չէ, թե ինչպես ես հաղթում կամ պարտվում: Պարզապես պետք է սխալներդ գտնես եւ աշխատես դրանք շտկել: Հենց այդպես էլ վարվել եմ, շարունակել եմ աշխատել, ինչի վկայությունն այդ տիտղոսն է: Շնորհակալ եմ, որ առողջ եմ ու շուրջս նման հիանալի մարդիկ են, ինչն էլ ամենակարեւորն է: Ինձ համար այս տիտղոսը շատ մեծ նշանակություն ունի: Կառլո՛ս, հիանալի մրցաշար անցկացրիր: Շնորհակալ եմ, որ նման լավ թենիսիստ ես, քեզ հետ միշտ բարդ է խաղալ: Դեռ շատ անգամներ կբարձրացնես այս գավաթը, երկուսն արդեն ունես»,- ասել է Սինները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին