Հուլիս 14, 2025
80 դիտում

Հայաստանի Մ-20տ․ բասկետբոլի ընտրանին խմբում պարտություններ է կրել


Լուսանկարը` Basketball Federation of Armenia


Երեւանում ընթացող մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բասկետբոլի հավաքականը մինչ այս պահը հաղթանակ չի ունեցել։

Հայ բասկետբոլիստները պարտություններ են կրել Լատվիայից, Մոնտենեգրոյից եւ Իռլանդիայից։ Նրանք այժմ 3 միավորով խմբում զբաղեցնում են նախավերջին հորիզոնականը։

Վաղը Փիթ Դոմինգեսի սաներն ուժերն են չափելու Էստոնիայի ընտրանու հետ, որը երկու պարտությունով ընթանում է վերջին տեղում։ Հայաստան-Էստոնիա դիմակայությունը կայանալու է այսօր, ժամը 20։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին