Հուլիս 14, 2025
105 դիտում

Հայաստանի Մ-16 տ. տղաների ու աղջիկների թիմերը ԵԱ-ի C դիվիզիոնի մեդալակիրներ են

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Հայաստանի աղջիկների մինչեւ 16 տարեկանների բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր է դարձել:

Եզրափակչում հայ բասկետբոլիստները 58։65 հաշվով զիջել են տանտեր Կիպրոսին ու գրավել 2-րդ տեղը: Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Ավա Սեդա Ղարիբն էր, որը վաստակել է 12 միավոր ու կատարել 17 ռեբաունդ:

Իսկ տղաների Մ-16 տ. ընտրանին Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր է: 3-րդ տեղի համար պայքարում բասկետբոլիստները 118։78 հաշվով առավելության են հասել Ալբանիայի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Էդգար Աղաբեկյանն էր՝ վաստակած 36 միավորով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին