Հայաստանի հրաձգության երիտասարդական հավաքականը հուլիսի 20-26-ը Սկոպյեում մասնակցելու է եվրոպական երիտասարդական Օլիմպիական փառատոնին:
Հրաձգությունն առաջին անգամ է ընդգրկվել փառատոնի ծրագրում։ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում հանդես են գալու Գրիգոր Պողոսյանը, Միհրան Գաբրիելյանը, Էդիտա Մանուչարյանը եւ Լիլիա Մարտիրոսյանը։ Թիմը մրցավայր է մեկնելու Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։
Փառատոնի ծրագրում 14 մարզաձեւ է ընդգրկված, մասնակցելու են 48 երկրի մոտ 1700 մարզիկներ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: