Կարեն Խաչանովն Ուիմբլդոնում չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ:
1/4 եզրափակչում նա ուժերն է չափել ամերիկացի Թելյոր Ֆրիցի հետ ու զիջել 3:6, 4:6. 6:1, 6:7 հաշվով: Առաջին երկու սեթում պարտվելուց հետո Խաչանովը կարողացել է հավաքվել ու կորցրածը հետ բերել: Չորրորդում էլ համառ պայքար է ծավալել, սակայն մրցակին ավելի ուժեղ է գտնվել:
Թենիսիստները կորտում 2 ժամ 36 րոպե են անցկացրել: Ֆրիցը հուլիսի 11-ին կայանալիք կիսաեզրափակչում մրցելու է Կառլոս Ալկարասի հետ:
Ուիմբլդոնի մրցաշարն ավարտվելու է հուլիսի 13-ին: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,5 մլն ֆունտ ստեռլինգ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: