Մոլդովայում ընթացող Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում Հայաստանի կանանց թենիսի հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել:
3-րդ ենթախմբում ընդգրկված հայ թենիսիստները 3:0 հաշվով ուժեղ են եղել Մալթայից:
Մենախաղում հաղթանակ են տարել Ալինա Սողոմոնյանը (7:6, 6։1) եւ Անի Ամիրաղյանը (4։6, 6։3, 6։4)։ Երկու պարտություններից հետո Մալթայի հավաքականը հրաժարվել է զուգախաղից։
Հայաստանի ընտրանին խմբում առաջին տեղն է գրավել ու Մոլդովայի եւ Ֆինլանդիայի հետ վիճարկելու է 2-րդ խումբ դուրս գալու ուղեգիրը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: