«Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է 39-ամյա Ռոբերտ Արզումանյանին։
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանը 2021-2022 մրցաշրջանում արդեն գլխավորել է ակումբը:
Իսկ ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Արաս Օզբիլիզը տեղափոխվել է Արզումանյանի մարզչական շտաբ։
««Ուրարտու»-ն վստահ է, որ Արզումանյանի փորձը, բնավորությունը եւ մարտական ոգին նոր լիցք կհաղորդի թիմին։ Մաղթում ենք նրան հաջողություններ եւ հաղթանակներ մեր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։
«Ուրարտու»-ն նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ Հայաստանի ավարտված առաջնությունում 3-րդ տեղն է գրավել ու հանդես է գալու Կոնֆերենցիաների Լիգայում:
Թիմի մրցակիցը որակավորման 1-ին փուլում լինելու է բելառուսական «Նեման»-ը: Առաջին հանդիպումը տնային է ու կայանալու է հուլիսի 10-ին, իսկ պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: