Մադրիդում կայացել է Laureus մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւատրվել են նախորդ տարում աչքի ընկած լավագույն մարզիկներն ու թիմերը։
Լավագույն մարզիկ է ճանաչվել շվեդ ձողացատկորդ, Օլիմպիական չեմպիոն Արման Դյուպլանտիսը, իսկ կանանց պայքարում հավասարը չի ունեցել ամերիկուհի, Օլիմպիական չեմպիոն Սիմոնա Բայլզը։ Հաշմանդամություն ունեցող մարզիկներից լավագույնը չինացի լողորդ Յույան Ջիանգն է, որը Փարիզում դարձել էր Պարալիմպիկ խաղերի չեմպիոն։
Լավագույն թիմը Մադրիդի «Ռեալ»-ն է։ Արքայական թիմը նախորդ տարի ռեկորդային 15-րդ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 36-րդ անգամ էլ հռչակվել Իսպանիայի չեմպիոն։
Laureus-ը հարգանքի տուրք է մատուցել Ռաֆա Նադալին ու արժանացրել սպորտային կուռք մրցանակին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: