Ապրիլ 22, 2025
84 դիտում

Fastex-ը եւ Yohealth-ը հոկեյի առաջնության գլխավոր հովանավորներն էին



Fastex-ը եւ Yohealth-ը տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորներն են։ Հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը 15 տարի դադարից հետո կրկին վերադարձել է Հայաստան։

Առաջնության խաղերն անցկացվել են ապրիլի 13-19-ը Գեղասահքի եւ հոկեյի դպրոցի սահադահլիճում։ Վադիմ Գուսկովի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում հոկեյի լիգայի ակումբներից ընդգրկվել է 21 մարզիկ։

Ապրիլի 13-ին տեղի է ունեցել միջոցառման բացման արարողությունը, ինչին հաջորդել է դրոշների շքերթը։ Առաջնության պաշտոնական թալիսմանի՝ հայկական գամփռի գլխավորությամբ սահադաշտ են դուրս բերվել առաջնության մասնակից երկրների՝ Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի եւ Ուզբեկստանի դրոշները:

Առաջին տուրում Ուզբեկստանի հավաքականը 13:3 հաշվով առավելության է հասել Քուվեյթի հավաքականի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով հաղթել է Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: Հայաստանի հավաքականն իր երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել է՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 2-2 հաշվով։ Հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ է տարել՝ 2։0 հաշվով։

Ապրիլի 16-ին Քուվեյթի հետ կայացած խաղի ավելացված ժամանակում քուվեյթցիները հաղթել են 5:4 հաշվով: Հայաստանի հավաքականը կրել է իր առաջին պարտությունը։

«Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտային իրադարձություններին»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին