Խորվաթիայի Օսիեկ քաղաքում շարունակվող մարմնամարզության գավաթի խաղարկության չորրորդ փուլում Հայաստանի հավաքականը 2-րդ մեդալն է նվաճել։
Օղակների վրա վարժությունում 3-րդ տեղն է զբաղեցրել Արթուր Ավետիսյանը։ Նա վաստակել է 14,466 միավոր ու կանգնել պատվոհարթակի 3-րդ աստիճանին։
Մինչ այդ Հակոբ Սերոբյանի սաներից նժույգթափերում ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը։
Վաղն էլ հենացատկի եզրափակչում հանդես է գալու Կոտբուսի եւ Ստամբուլի Աշխարհի Գավաթի փուլերի հաղթող Արթուր Դավթյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: