Փետրվար 23, 2025
156 դիտում

Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթում նվաճել է ոսկե մեդալ


Լուսանկարը` Mediamax


Կոտբուսում ընթացող մարմնամարզության Աշխարհի գավաթի 1-ին փուլում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը։

Օղակների եզրափակչում հավասարը չի ունեցել Վահագն Դավթյանը։ Նա վաստակել է 14,133 միավոր եւ դարձել ոսկե մեդալակիր։ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է։

 

Նժույգթափերում իրենց ուժերն են փորձել երիտասարդներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը։ Խաչատրյանը գրավել է 4-րդ, իսկ Մանուկյանը՝ 8-րդ տեղը։

 

Այսօր հենացատկի եզրափակչում հանդես է գալու Արթուր Դավթյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին