Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հաղթանակով է ավարտել ելույթները 2027 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում։
Վերջին խաղում հայ բասկետբոլիստները 91:70 հաշվով առավելության են հասել Ալբանիայի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 34 միավոր, կատարել 5 ռեբաունդ եւ 8 փոխանցում:
Հայաստանի հավաքականը C խմբում 6 միավորով 2-րդ տեղն է զբաղեցրել եւ չի կարողանա պայքարել ԱԱ-ի ուղեգրի համար։ Նույնպես 6 միավորով երկրորդ փուլ է անցել խմբում առաջին տեղը զբաղեցրած Ավստրիան, որը փետրվարի 23-ին դեռ մրցելու է Ալբանիայի հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: