Հունվարի սկզբին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ փոխնախարար Կարեն Գիլոյանը հեռացել է իր պաշտոնից:
Mediamax Sport-ի հետ զրույցում ԿԳՄՍ-ի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը նշել է, որ սպորտի հարցերով նախարարի տեղակալի պարտականություններն իրականացնում է փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:
«Նա ժամանակավորապես կկատարի սպորտի ոլորտը համակարգող նախարարի տեղակալի պարտականությունները`մինչեւ օրենքի սահմանված կարգով նոր նախարարի տեղակալ կնշանակվի»,- ասել է Վահանյանը:
Նրա խոսքով՝ Մարտիրոսյանը սպորտի ոլորտի հարցերով սկսել է զբաղվել Գիլոյանի հեռանալուց անմիջապես հետո: Դեռեւս հայտնի չէ, թե երբ է նշանակվելու նոր փոխնախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: