Էլինա Ավանեսյանը հաղթական մեկնարկ է ունեցել Հոբարթում (Ավստրալիա) ընթացող թենիսի WTA-250 մրցաշարում։
22-ամյա հայ թենիսիստուհին առաջին շրջանում 6:3, 7:5 հաշվով ուժեղ է եղել 23-ամյա չինուհի Սյու Վանից: Դիմակայությունը տեւել է 1 ժամ 35 րոպե:
Հունվարի 8-ին Ավանեսյանը հանդիպելու է Գրետ Մինենին (Բելգիա): Ավանեսյանը կանանց դասակարգման աղյուսակում 44-րդ ռակետն է, իսկ մրցակիցը՝ 94-րդ:
Հոբարթի մրցաշարն ավարտվելու է հունվարի 11-ին, թենիսիստները պայքարում են 275 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: