«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Վարազդատ Լալայանը:
Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն եւ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ծանրորդը Telegram հարթակում ԿԳՄՍ-ի կողմից բացված ալիքում ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ 489 ձայն:
Այսօր ավելի վաղ լրագրողները քվեարկել են այլ անվանակարգերում, որոնց հաղթողներ են դարձել.
Լավագույն մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան եւ Վարազդատ Լալայան
Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան
Լավագույն թիմ՝ շախմատի հավաքական
Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Էմմա Պողոսյան
Վերադարձ մեծ սպորտ՝ Հռիփսիմե Խուրշուդյան
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Հենրիխ Մխիթարյան
Լավագույն մարզիչ՝ Հակոբ Սերոբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: