UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է, որ խառը մենամարտերով զբաղվում է միայն հաճույքի համար։
«Խառը մենամարտերն ինձ վրա ճնշում չեն գործադրում, ես զբաղվում եմ, որպեսզի հաճույք ստանամ։ Անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս եւ իմ աշխատանքն է։ Իսլամ Մախաչեւը տիտղոս ունի, մեծ թիմի հետ է աշխատում։ Ինձ մոտ այդպես չէ։ Եթե պարտվեմ էլ, ոչ ոք ինձ բան չի ասի»,-ասել է Ծառուկյանը։
Հայ մարզիկի հաջորդ մենամարտը կայանալու է հունվարի 18-ին UFC-ի գործող չեմպիոն Մախաչեւի դեմ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: