Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունեցել Հայաստանի ֆեդերացիայի նախագահի գավաթ ամենամյա մրցաշարը։
10-րդ անգամ կազմակերպված մրցաշարին մասնակցել են մարզիկներ Երեւանի եւ Գյումրու հրաձգության մարզադպրոցներից եւ Վանաձորից:
Վազող թիրախ ձեւում 575 միավոր արդյունքով Հայաստանի եւ Աշխարհի ռեկորդը կրկնել է Լիլիթ Մկրտչյանը ։ Նա եւ Գոռ Խաչատրյանը վազող թիրախ 10 մ, խառը վազք, 20+20 կրակոց ձեւի հաղթողներն են:
Օդամղիչ հրացան 10 մ, 60 կրակոց ձեւում 1-ին տեղն են զբաղեցրել Դավիթ Խաչատրյանն ու Մարիամ Միքայելյանը, իսկ օդամղիչ ատրճանակում (10 մ, 60 կրակոց)՝ Գեւորգ Մելքոնյանը եւ Էլմիրա Կարապետյանը:
Գոռ Խաչատրյանը եւ Արուսյակ Գրիգորյանը հաղթել են վազող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց ձեւում, իսկ Գյումրու մարզադպրոցի վազող թիրախի թիմը լավագույնն է ճանաչվել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: