«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է միլանյան ակումբը մարզել դեռ երկար տարիներ:
Ավելի վաղ նշվել է, որ ակումբը կարող է մարզչին նոր պայմանագիր առաջարկել, թեեւ ամռանն է եւս մեկը ստորագրել:
«Ուզում եմ «Ինտեր»-ում դեռ երկար մնալ, քանի որ աշխատակիցները եւ թիմն ինձ գնահատում են: Բնականաբար, ցանկանում եմ պահպանել այդ ամենը: Հասկանում եմ, որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է փոխվել, բայց 2024-ին տեսել եմ, թե թիմն ինչպես է հաղթահարում դժվարությունները։ Այստեղ հանդես են գալիս իսկական տղամարդիկ ու երբեք ճնշման չեն ենթարկվում»,- Ինձագիի խոսքերը մեջբերում է Football-Italia-ն:
Ինձագին մինչեւ 2026 թվականն «Ինտեր»-ի հետ պայմանագիր ունի, նրա աշխատավարձը կազմում է 6,5 մլն եվրո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: